Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մեծ թվով ոստիկաններ փակել են ԱԺ մուտքը

Մեծ թվով ոստիկաններ փակել են ԱԺ մուտքը
08.04.2019 | 23:30

Մեծ թվով ոստիկաններ փակել են Աժ մուտքը, որը բաց էր քաղաքացիների համար։
Տրանսգենդերների, և ընդհանրապես, ԼԳԲՏ-ների դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել ԱԺ այգի։ Քաղաքացիների պահանջն է, որ «գոմիկները հեռանան էս երկրից»։ Ոստիկանական ուժերի կենտրոնացնելն ԱԺ այգում, որտեղ սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը և հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Դիտվել է՝ 4719

Մեկնաբանություններ